ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է, եթե անձը դիմել է վարչական դատարան, ապա դրանից հետո նա կարո՞ղ է վերափորձաքննության նպատակով կրկին դիմել տարածքային մարմին, թե՞ չի թույլատրվում:

Անուշ Մուրադյան (52 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե անձը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, եւ նրա հայցն ընդդեմ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության մերժվել է, ապա նա չի կարող նորից վերադասության կարգով բողոք ներկայացնել եւ կրկին ենթարկվել վերափորձաքննության, քանի որ միեւնույն անձի, միեւնույն առարկայի վերաբերյալ եւ միեւնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտի առկայության դեպքում վարչական վարույթը կարճվում է: (Հիմք՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետ):

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության
գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, եթե անձը դիմում է վարչական դատարան իր իրավունքները պաշտպանելու համար, ուրեմն նրան արգելվում է վերափորձաքննության նպատակով նորից դիմել ԲՍՓ: Պարզապես ապշեցուցիչ է օրենքներ եւ որոշումներ ընդունող պատկան մարմինների տրամաբանությունը:




Լրահոս