
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հիմնադիր խորհրդարանի Լոռու գրասենյակը ներկայացնող Ռազմիկ Էվոյանը և մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ ցանակնում են Վանաձորում ստեղծել համակարգող խումբ, որը կաջակցի «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին:
ArmLur.am-ը Ռազմիկ Էվոյանի հետ զրույցում փորձեց հասկանալ, թե ինչ փուլում է գտնվում այդ գործընթացը. « Խմբի ձևավորման հարցը դեռ լրիվ չի ավարտվել: Այսօր ես նախատեսում եմ շարունակել աշխատանքը, որովհետև կազմակերպությունները խնդրեցին, որ մի քիչ ժամանակ տրամադրվի, քննարկեն և իրենց ներկայացուցիչը ուղարկեն համակարգող խմբին միանալու համար»:
Հիշեցնենք, որ hetq.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 20-ի երեկոյան վանաձորցիները հավաքվել են Արցախ պուրակում՝ քննարկելու երկրում տեղի ունեցող վերջին իրադարձություններն ու ստեղծելու նախաձեռնող խումբ՝ «Սասնա ծռերին» աջակցելու ու հետագա անելիքները կոորդինացնելու համար: