ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե ես մեկ օրացուցային տարվա ընթացքում վաճառեմ սեփականության իրավունքով ինձ պատկանող երկրորդ ավտոմեքենան, որի ձեռքբերումից հետո մեկ տարի չի անցել, ապա այս դեպքում ավելացված արժեքի հարկն ինչպե՞ս է հաշվարկվում:

Վարդան Համբարձումյան (36 տարեկան, ինժեներ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի 08.12.2010թ. թիվ 25 պաշտոնական պարզաբանման 1-ին կետի դրույթներով: Ըստ այդմ՝ «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերության համաձայն՝ ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ավելացված արժեքի հարկի գումարը հաշվարկվում է լրիվ արժեքով հատուցման գումարի նկատմամբ կիրառելով 16.67 տոկոս հարկի հաշվարկային դրույքաչափը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործարքների մասով հաշվարկվող ԱԱՀ-ի գումարը պետք է որոշվի օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ եւ 9-րդ կետերին համապատասխան որոշվող հարկվող շրջանառության նկատմամբ 20% դրույքաչափ կիրառելու միջոցով:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համաձայնե՛ք, որ ներկայացված կարգում 16.67 կամ, առավել եւս, բացառություններ կազմող 20 տոկոս գանձվող ավելացված արժեքի հարկը Հայաստանի նման աղքատ երկրի համար, մեղմ ասած, համապատասխան չէ: Եթե այսպես շարունակվի, հավանաբար մի քանի տարի անց ավելի ձեռնտու կլինի նվիրատվություն կատարել, քան անվանափոխել մեքենան մի անձից մյուսին:




Լրահոս