Մենք բոլորս պետք է անենք այն, ինչ վերջին օրերին արել է իշխանությունը. Գագիկ Մինասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այն արյունը, որ արդեն թափվել է, պետք է մեզ բոլորիս համար դառնա հասկանալի, որ բավակա´ն է: Սա պետք է բերի նրան, որ մենք բոլորս անենք այն, ինչ վերջին օրերին արել է իշխանությունը, այսինքն փորձել գտնել լուծումներ, որպեսզի այլևս ոչ մի կաթիլ արյուն չթափվի»,- ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջին դեպքերի հանգուցալուծմանը, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Սասնա ծռեր խմբավորումը գրավել էր ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի շենքն ու պատանդներ վերցրել: Գրավման և դրան հաջորդած օրերին բախումների արդյունքում կա մեկ զոհ, բազմաթիվ տուժածներ և ձերբկալվածներ:




Լրահոս