Կասկածում եմ, որ որևէ մեկը կարող է պատասխանել` որն է Սերժ Սարգսյանի նշած խաղաղ հանգուցալուծումը. Հրանտ Թոխատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության և քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ:

Քննարկումն անցկացվել է ՀՀ ոստիկանության պահակապարեկային գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման շուրջ: Խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ստեղված իրավիճակը պետք է խաղաղ հանգուցալուծում ստանա: ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանի հետ` հասկանալու համար, թե ի վերջո ո՞րն է Սերժ Սարգսյանի ընդգծած խաղաղ հանգուցալուծումը: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Շատ դժվար իրավիճակ է: Կասկածում եմ, որ որևէ մեկը կարող այդ հարցի պատասխանը տալ»:




Լրահոս