Կարո Եղնուկյանը երկու ամսով կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ  Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանից տեղեկացավ, որ Կարո Եղնուկյանը երկու ամսով կալանավորվել է:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով` պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:

Նշենք, որ այդ հոդվածներով նախատեսվում է 8-15 տարվա ազատազրկում:




Լրահոս