Ի՞ՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը հայտնվել է ամոթալի սկանդալի մեջ. ՀՀ ոստիկանությունը երեկ պաշտոնապես հաստատել է «Ժողովուրդ»-ի հրապարակումն այն մասին, որ նրա որդին Մեղրու սահմանակետով թմրանյութ անցկացնելու կասկածանքով կալանավորվել է: Ենթադրվում էր, որ այս խայտառակությունից հետո Յ. Վարդանյանը պետք է վերցներ թուղթը եւ գրեր իր հրաժարականի դիմումը: Սակայն երեկ՝ ողջ օրվա ընթացքում, նրա ձայնը չլսվեց: Մինչդեռ Հայաստանում գոնե նախարարների մակարդակով եղել են նման գովելի օրինակներ: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդին նրա ծառայողական ավտոմեքենայով 2005-ին վրաերթի էր ենթարկել քաղաքացու, հայրը հրաժարական ներկայացրեց, սակայն այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը չընդունեց Օսկանյանի հրաժարականը: Երբ ՀՀ քաղաքաշինության նախկին ՕԵԿ-ական նախարար, այժմ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արա Արամյանի որդին 2004-ի ապրիլին կրակոցներ արձակեց «Տրիումֆ» սրճարանում, նախարար Արամյանն անմիջապես հրաժարականի դիմում ներկայացրեց: Վերջին օրինակը 2006-ին ՀՀ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանի հետ պատահածն էր: Նա իր որդու հետ «Հայէլեկտրացանցեր»-ի աշխատակիցներին ծեծելուց եւ ատրճանակի կոթով նրանց գլխին հարվածելուց հետո ստիպված եղավ հեռանալ պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն:




Լրահոս