ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրինաց երկիր» կուսակցության անդամ Սամվել Թադեւոսյանի ղեկավարած քաղաքաշինության նախարարությունում պետական բյուջեի գումարները մսխելու յուրօրինակ մեխանիզմ է գործում: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ այս նախարարությունը պետական բյուջեից 600 հազար դրամ (մոտ 1500 դոլար) է տրամադրել իր մեքենաների լվացման համար: Իսկ այդ գումարով լվացվել է ընդամենը 9 մեքենա: Քաղաքաշինության նախարարության մեքենաները լվանալու եւ 600 հազար դրամ աշխատելու «պատիվը» վերապահվել է «Ա.Վ.Ց. Նեթ» ՍՊԸ-ին: Դատելով գումարի չափերից՝ կարելի է ենթադրել, որ քաղաքաշինության նախարարության մեքենաները լվանում են օրական երեք անգամ: Այլապես անհասկանալի է, թե ինչպես է ծախսվել 600 հազար դրամը, եթե մեկ մեքենա լվանալու արժեքը միջինը 1500-2000 դրամ է:




Լրահոս