ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2010թ.-ին ձվի գերարտադրություն ունեցող Հայաստանում այսօր ձվի դեֆիցիտ է: Ձու արտադրող ընկերությունները ֆինանսական ռեսուրսների անբավարարության պատճառով չեն կարողացել «հին թռչունները» փոխարինել նորերով: Նրանք ստիպված դիմել են հայաստանյան բանկերին՝ վերաֆինանսավորվելու նպատակով, որոնք, սակայն, օգոստոսին վարկեր տալու փոխարեն գումարը հատկացրել են հոկտեմբերի 1-ից: Եվ այդ պատճառով Հայաստանում տոհմային տնտեսությունը զարգանալու փոխարեն գոյատեւում է: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մեր հանրապետությունում սննդային ձու ներկրելու թույլտվության համար դիմել եւ իրավունք է ստացել 9 ընկերություն: Դրանց թվում են նաեւ նախկինում ձու արտադրող Լուսակերտի, Երեւանի, «Արաքս», «Արզնի» թռչնաֆաբրիկաները: «Ժողովուրդ»-ը պարզեց նաեւ, որ նոյեմբերի 5-ից արդեն տեղական արտադրության վաճառքի ձու կունենանք խանութներում, սակայն փոքր չափի՝ ավելի ցածր գնով: Հիմա մնում է տարբերակել հայկական ու իրանական ձվերը:




Լրահոս