ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԵՐԱՍԱՆԻՆ ԿՊԱՏԺԵ՞Ն
Հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երեւան-Եղվարդ ճանապարհին: Պատահարի հետեւանքով մեկ մարդ զոհվել էր, 7-ը՝ վիրավորվել: Վերջինների մեջ էր սիրված դերասան Վարդան Պետրոսյանը, որն այս օրերին գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ում: Ըստ լուրերի՝ ավտովթարի մեղավորը եղել է հենց դերասանը, որի նկատմամբ մեղադրանք կառաջադրվի, քանի որ վթարի հետեւանքով զոհ է եղել: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը պարզել Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանից: «Վարդան Պետրոսյանի ավտովթարը տեղի է ունեցել Կոտայքի շրջանում, եւ այն Երեւան քաղաքի հետ ոչ մի առնչություն չունի: Իսկ ինչ վերաբերում է նրան՝ Վարդան Պետրոսյանը մեղավոր է, թե անմեղ, ապա մինչեւ փորձաքննության արդյունքները պատրաստ չլինեն, որեւէ մեկն իրավունք չունի որեւէ մեկին մեղավոր ճանաչել: Ապացուցվելուց հետո քննիչի կողմից որոշում կկայացվի, եւ դեպքի մեղավորը պատասխանատվության կենթարկվի»,-ասաց ՃՈ պետը:

ԿԱՐԳ ԿՏՐԱՄԱԴՐԵՆ
Այսօր՝ կառավարության նիստի ժամանակ, հաստատվելու է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին ՀՀ օրենքով սահմանված հարկային եւ մաքսային արտոնությունների կիրառության կարգը: Կներառվի նաեւ արտոնությունների կիրառության համար հիմք ընդունվող, գործարքների կատարումը հիմնավորող փաստաթուղթը: Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից եւ տարածվում է 2013թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

ԽԱՆԳԱՐԵՑԻՆ
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը երեկ՝ հայտարարությունների ժամին, միջամտել ու խանգարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին: Բանն այն է, որ Զուրաբյանի ելույթի ժամանակ չէր աշխատում ժամանակացույցը: ՀԱԿ պատգամավորի ելույթը սկսվելուց 2,5 րոպե անց Նաղդալյանը կարգադրեց անջատել նրա խոսափողը, մինչդեռ Զուրաբյանը կարող էր խոսել եւս 30 վայրկյան: Իսկ հայտարարության մեջ ՀԱԿ խմբակցության ղեկավարն անդրադարձավ ԼՂ խնդրին` նշելով, թե ՀՀ-ում ԼՂՀ հարցում հայտնվել են անելանելի վիճակում` կորցրել խնդրի հայանպաստ կարգավորման որեւէ հեռանկար եւ սկսել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հասարակական կարծիքը պատրաստել Ղարաբաղյան հարցում միակողմանի զիջումների: «Ղարաբաղի հարցում սեփական պարտությունը արձանագրելով հանդերձ՝ իշխանությունները ոչ թե պատրաստվում են հրաժարական տալ եւ թույլ տալ առողջ քաղաքական ուժերին շտկել իրավիճակը, ինչպես կվարվեր պետական մտածողություն ունեցող ցանկացած քաղաքական ուժ, այլ Ղարաբաղը հանձնելու գնով պահպանել սեփական իշխանությունը»,-հայտարարեց Զուրաբյանը:




Լրահոս