ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՏԿԱՑՎԵԼՈՒ Է
ՀՀ կառավարության այսօրվա նիստում Արագածոտնի մարզի Ջրամբար, Թթուջուր համայնքների ղեկավարների, Ձորագլուխ, Նիգավան, Հարթավան, Սարալանջ, Սասունիկ, Ոսկեվազ, Կանչ, Լեռնարոտ, Կաթնաղբյուր, Դդմասար, Նոր Ամանոս համայնքների ավագանիների անդամների, Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների, Ձորագյուղ համայնքի ղեկավարի, Լճաշեն, Նորաշեն, Չկալովկա, Սարուխան, Ջիլ, Կալավան, Մարտունի, Թթուջուր, Ախպրաձոր, Մաքենիս, Լճավան համայնքների ավագանիների անդամների, Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի ղեկավարի, Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ղեկավարի, Այգեհովիտ, Բերդավան, Ենոքավան, Ջուջեւան, Բերդ, Չորաթան, Վերին Կարմիր Աղբյուր համայնքների ավագանիների անդամների 2013թ.-ին նոյեմբերի 17-ի հերթական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ծախսերը ֆինանսավորելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվելու է համարյա 50 մլն դրամ: Իսկ ՀՀ հատկացվելու է 4 մլն 180.098 դրամ:

ԴԱԴԱՐԵՑՎԵԼՈՒ Է
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվելու Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավար Անուշավան Մարգարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու եւ որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրն արտահերթ ընտրություններ նշանակելու մասին: Ինչի համար էլ ՀՀ 2013թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվելու է համարյա 1.5 մլն դրամ, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ 13685.10 դրամ: Որոշման նախագիծը ներկայացնելու է ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:

ԲՈՂՈՔԱՐԿԵԼ Է

Նախագահի նախկին թեկնածու, Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կազմակերպիչ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը երեկ վերաքննիչ բողոք է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի սեպտեմբերի 23-ի դատավճռի դեմ: Հիշեցնենք, որ այդ վճռով Սեդրակյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման:

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
Երեկ կայացան Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի հանդիպումները E-H խմբերում։ Ահա դրանց արդյունքները. «Շալկե-04»-«Չելսի»՝ 0:3, «Ստյաուա»-«Բազել»՝ 1:1, «Արսենալ»-«Բորուսիա»՝ 1:2, «Մարսել»-«Նապոլի»՝ 1:2, «Պորտու»-«Զենիթ»՝ 0:1, «Աուստրիա»-«Ատլետիկո»՝ 0:3, «Միլան»-«Բարսելոնա»՝ 1:1, «Սելթիկ»-«Այաքս»՝ 2:1։




Լրահոս