Մեզ հրավիրող ուժը վճռական պահին հրաժարվում է իր կեցվածքից. Նիկոլ Փաշինյանը` Ժիրայր Սէֆիլյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես հույս ունեմ, որ Ժիրայր Սէֆիլյանը որևէ կերպ կանդրադառնա այն հայտարարությանը, որ հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականից: Քիչ առաջ նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ժիրայր Սէֆիլյանի խոսքին:

«Մեզ հրավիրող ուժը վճռական պահին հրաժարվում է իր կեցվածքից: Սա նման  է եռյակին, երբ ասում էին, թե պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նրանք ի վերջո որևէ բանի չհասան»:

Փաշինյանի խոսքի ընթացքում միջամտեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նրան խոսք կտա:

«Երեկվանից ինձ մեղադրում են, որ ես այստեղ զբաղված եմ իմ անձնական փիառով: Ես և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոլոր անդամները իջնելու են հարթակից և հայտնեն իրենց կամարտահայտությունը` ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի: Մենք մեր վերաբերմունքը կարտահայտենք: Խնդրում եմ համբերություն»:




Լրահոս