«Կարծում եմ, որ նպատակն է հետընտրական փուլում ուշադրությունը Ադրբեջանի քաղաքացիների շեղել ընտրությունների արդյունքների վերաբերյալ բոլոր քննարկումներից»:
Եթե ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այս խոսքերը լսեն Ադրբեջանի սովորական քաղաքացիները, սակայն չիմանան, թե ում կողմից են դրանք արտաբերվում, ապա շատերը կկարծեն, թե խոսքերի հեղինակն ադրբեջանական ընդդիմադիր գործիչ է, ընդ որում արդար գործիչ, ժողովրդի մասին մտածող: Իսկապես որ, վարչապետի մոտ շատ լավ է ստացվում այլ երկրի իշխանություններին մեղադրել այն բանի մեջ, ինչը որ իրենք են մշտապես անում: Իսկ ժողովրդի ուշադրությունը հիմնական խնդիրներից շեղելու հարցում Հայաստանի իշխանությունները մրցակից չունեն եւ տարիներ շարունակ այդ տեխնոլոգիան հաջողությամբ կիրառում են: