ԹԱՆԿԱՐԺԵՔ ՏՂԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չելսիի կողմից Լիվերպուլի հարձակվող Ֆերնանդո Տորրեսի գնումը ռեկորդ է դարձել անգլիական ֆուտբոլի համար: Լոնդոնցիները իսպանացու համար վճարեցին 50 մլն ֆունտ ստեռլինգ: Մինչեւ այս տրանսֆերը, ռեկորդը պատկանում էր Ռոբինիոյին, ով «Ռեալից» տեղափոխվեց «Մանչեսթր սիթի»՝ 32,5 մլն ֆունտով: Սրանից բացի Տորրեսի տեղափոխումը մտավ աշխարհի ամենաթանկ 5 տրանսֆերտների մեջ: Առաջինը Կրիշտյանո Ռոնալդուն է, ով «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց՝ «Ռեալ» 80 մլն ֆունտով: 2-րդը Զլատան Իբրահիմովիչն է` 56,5 մլն ֆունտով («Ինտեր»-ից «Բարսելոն»): 3-րդը` Կական՝ 56 մլն ֆունտով («Միլան»-ից «Ռեալ»): Եւ 4-րդը Զինեդին Զիդանը՝ 45 մլն ֆունտով («Յուվենթուս»-ից «Ռեալ»):




Լրահոս