Ո՞Վ Է ՍՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երիտասարդ դերասան Երվանդ Ենգիբարյանի մահը ծանր են տանում Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասանները, որոնք երեկ մեծ աղմուկ են բարձրացրել ու հրաժարվել այս օրերին փորձեր անելուց: Դերասանների փոխանցմամբ՝ իրենց լավ ընկերոջ հոգեհանգիստը դեռ չի կայացել, իսկ թատրոնի գեղարվեստական ղեկավարը պարտադրում է բեմ բարձրանալ եւ այդ հոգեվիճակում մասնակցել փորձերին: Հայաստանի վաստակավոր դերասանուհի Իրինա Հարությունյանը shamshyan.com-ին հայտնել է իր եւ գործընկերների վրդովմունքը՝ նկատելով, թե թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանն անտեսում է այն հանգամանքը, որ թատրոնի լավագույն դերասաններից մեկի՝ Երվանդ Ենգիբարյանի աճյունը դեռ հողին չի հանձնվել: Նա նաեւ հաշվի չի առել Երվանդի մահը սգացող թատրոնի դերասանների հոգեվիճակը, իր նոր ներկայացումը բեմադրելու նպատակով ստիպել է թատրոնի բոլոր դերասաններին գալ փորձի. «Թքած ունի ինքը ամեն ինչի վրա, մեզ հորթի պես հանել է բեմ՝ փորձերի համար: Նա Երվանդի նկարը դրել է թատրոնում, մոմեր է վառել եւ կոկորդիլոսի արցունքներ է թափում»:
Ալեքսանդր Գրիգորյանի պատասխանը չի ուշացել. «Երկիր»-ի հետ զրույցում նա նշել է, որ նման բան չկա, եւ Իրինա Հարությունյանը ստում է. «Գործը մնում է գործ. հո թատրոնը չի՞ կարող կանգնել: Այսօր, վաղը, վաղը չէ մյուս օրը չենք խաղում, բայց 26-ին Երվանդի հիշատակին իր ներկայացումը` «Հրավիրված միջոցառում»-ն ենք ցուցադրելու: Սակայն 27-ին հանում ենք այդ ներկայացումը, իսկ նոյեմբերի 1-2-ին պրեմիերա ունենք` «Ամեն ինչ վաճառքի համար», սակայն այժմ դրանց փորձերը չենք անում»:
Թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ ամբողջ թատրոնն է սգում դերասանի մահը, առաջին հերթին` ինքը, քանի որ իրենք միասին են բոլոր դերերը խաղացել: «Իմ ամենասիրած դերասանը նա էր: Եթե Իրինան է նման բան ասել, ուրեմն իմացե՛ք` առաջինը հենց նրա մեղքն է, որ Երվանդի հետ նման բան ստացվեց… дрянь, сволочь… Դա սուտ է, Իրինա Հարությունյանի նողկալի սուտը»,-բարկացած նշել է Ա. Գրիգորյանը:




Լրահոս