Մեքենա՞ թե՞ մետաղաջարդո՞ն. ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գույքն աճուրդի է հանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը աճուրդի է հանել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գույքը:

Խոսքը ավտոմեքենաների մասին է, որոնք ռուսական արտադրության են եւ անչափ հին: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ վաճառքի հանված ավտոմեքենաները 1999 թվականի արտադրության «Գազ-3110», 1994 թվականի արտադրության «Գազ-31029», 1988 թվականի արտադրության «Վազ-2121» է: Դրանք թվով 8-ն են եւ աճուրդի են հանվել մարտի 10-ին, սակայն մինչ օրս չեն վաճառվել:




Լրահոս