Այսօր՝ հուլիսի 24-ին, տեղի է ունեցել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Ստեփանավան քաղաքի համայնքային կառույցի հիմնադիր ժողովը, որին նաև ներկա էին ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը, կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը, կուսակցության վարչության անդամներ Ռուբեն Կարապետյանը, Վահան Ղույումչյանը Արտակ Բշտիկյանը, Արեգնազ Մանուկյանը, կուսակցության անդամ, «Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման ղեկավար Աղվան Պողոսյանը, ինչպես նաև Վանաձոր և Սպիտակ քաղաքներից ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ Կորյուն Զաքարյանը, Համլետ Ղազարյանը և Գարիկ Ղույումչյանը:
Նախաձեռնող խմբի 200 անդամից հիմնադիր ժողովին ներկա էր 157–ը։
Ընտրվել է 7 հոգուց բաղկացած քաղխորհրդի կազմ՝
1.Միրզոյան Արտակ (ինժեներ– ճարտարագետ),
2.Մեսրոպյան Արա (տնտեսագետ),
3.Ղամբարյան Աննա (լեզվաբան),
4.Բաղոյան Հենրի
(տնտեսագետ),
5.Սաքանյան Նաիրա (մանկավարժ),
6.Սաքանյան Սիմակ (ինժեներ-հողաշինարար),
7.Շիրմազանյան Զաքար (շինարար)։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Ստեփանավանի համայնքային համայնքային կազմակերպության և խորհրդի նախագահ է ընտրվել Արտակ Միրզոյանը։
Խորհրդի նախագահի տեղակալ է ընտրվել Արա Մեսրոպյանը։
Խորհրդի քարտուղար՝ Աննա Ղամբարյանը։
Վերահսկիչ հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հենրի Բաղոյանը, անդամներ՝ Վալերի Վերմիշյանը և Գոռ Հովսեփյանը։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի ծառայություն