Երբ կհստակեցվի Օսկանյան-Օհանյան դաշինքի վերջնական տեսքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճիշտ պահին կներկայացվի ամեն ինչ: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դաշինքի տեսքին, այս մասին նշեց «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը:

«Իհարկե, տարակարծություններ կարող են լինել, տարբեր առաջարկություններ, բայց վերջ ի վերջո կգանք ընդհանուր հայտարարի: Չեմ կարող ասել, որ «Ծառուկյան դաշինքի» հետ շարունակական քննարկումներ լինում են», – նշեց նա:

Օսկանյանը նշեց, որ դաշինքն  իր անունը կունենա, ընդհանուր հավաք կլինի, սակայն դժվարացավ օր նշել: «Գզվրտոց բառը ճիշտ չէ, բնական է, որ խնդիրներ լինելու են: Քաղաքական ուժերը ելնելով ցուցակի կազմից վերջնական որոշում կկայացնեն»:




Լրահոս