Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 28-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մշակույթի տան մոտ իրար են բախվել “ՎԱԶ-21099” և “Ֆորդ-Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով “ՎԱԶ-21099”-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 20.30-ի սահմաններում, “Նիսան” մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել հողաթմբի: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան պողոտայի թիվ 96 հասցեի մոտ “ԳԱԶ-2707-10” մակնիշի ավտոմեքենան բախվել է տրակտորի: Տրակտորի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է “Վանաձոր” բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 18.50-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 67 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:




Լրահոս