ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման այս պատմության շուրջ ծավալվող իրադարձությունների վերջին օրերի քարոզչությունը սկսել է իսկական պատուհաս դառնալ Հայաստանի պետականության համար: Այո՛, հենց պետականության, քանի որ ինչ-որ մարդիկ օր ու գիշեր զբաղված են աջ ու ձախ վարկաբեկելով բոլոր նրանց, ովքեր չեն կիսում «Սասնա ծռեր» խմբավորման կամ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների տեսակետը:
Թվում է, թե չարածի համար մարդուն հնարավոր չէ վարկաբեկել, քանի որ սուտը չի կարող մասսայական տարածում ստանալ: Սակայն Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ տեղի ունեցածի օրինակով մենք տեսանք, թե ինչպես է մարդու տարիների վաստակը փորձ արվում մեկ ակնթարթում հողին հավասարեցնել՝ նրան անվանելով ստախոս, քանի որ ինչ-որ մարդկանց այդպես է պետք:
Մանրամասները` տեսանյութում: