ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՊԱՍԵ՛Ք ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ
Օրեր առաջ Եղվարդ-Երեւան ճանապարհին դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետեւանքով զոհվել է երկու հոգի, մեկը ծայրահեղ ծանր վիճակում է: Զոհվածների բարեկամներն ու այլ քաղաքացիներ արդեն հասցրել են իրենց բողոքի ձայնը բարձրացնել՝ դերասանին մեղադրելով սպանության մեջ:
Իսկ ահա երեկ Վարդան Պետրոսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնվել է հետեւյալ հայտարարությունը. «Բոլորին խնդրում ենք չհավատալ այն զզվելի հերյուրանքներին, թե Վարդան Պետրոսյանը հարբած է եղել կամ վարել է ավտոմեքենան 120, 160 կամ 180 կմ/ժ արագությամբ: Այս ստեր տարածողներին, ատելություն սերմանողներին, «արդարադատություն» գոռացողներին ու վրեժ պահանջողներին խնդրում ենք սպասել հետաքննության արդյունքներին: Վարդան Պետրոսյանի ընտանիքը կապվել է մյուս տուժած ընտանիքի հետ, ցավակցել նրանց: Լրագրողնե՛ր, գոնե եղեք ազնիվ ինքներդ ձեզ հետ, մի՛ խախտեք ժուռնալիստական էթիկայի տարրական կանոնները»: Իսկ թե ով է կատարել այդ գրառումը, դեռ հայտնի չէ, բայց որ դերասանն անձամբ ի վիճակի չէ դա անել, միանշանակ է:

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է
Երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի եւ հայ մշակույթի հանրահռչակման համար Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
«Շուրջ մեկ ամիս առաջ Սանկտ Պետերբուրգ կատարած այցիս ընթացքում ինձ բախտ վիճակվեց Մարիինյան թատրոնում ունկնդրել Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերան,-իր ֆեյսբուքյան էջում գրառել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու շարունակել,-այս փառահեղ ստեղծագործությունը այն էլ հռչակավոր Մարիինյան թատրոնում ունկնդրելը մեծագույն հաճույք է: Հաճելի էր նաեւ այն գիտակցումը, որ աշխարհի ամենահայտնի նվագախմբերից մեկի խմբավարը հայազգի Կարեն Դուրգարյանն էր»:
Դուրգարյանը երկար ժամանակ է, ինչ համագործակցում է Մարիինյան թատրոնի հետ, այնտեղ ներկայացնում է ոչ միայն Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես»-ը, այլեւ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
Բարեկամներն ու ընկերները սրտանց շնորհավորում են Գուրգենին ու Տաթեւիկին ամուսնության առթիվ՝ մաղթելով ամուր ու համերաշխ ընտանիք, առողջ բալիկներ ու խենթ գարուններ:




Լրահոս