Այս գիշեր Խորենացու փողոցում անսպասելի ավարտված հանրահավքից հետո հանրությունը մեղադրանքներ է հնչեցնում Հակաճգնաժամային համակարգող խորհրդի անդամներին: Մարդիկ ասում են, որ իրենք պատրաստակամ են եղել մնալու մինչև առավոտ, քանի որ նրանց՝ այնտեղ հավաքվելու նպատակը արդյունքի հասնելն է, ոչ թե խոսելը և տուն գնալը:
Հիշեցնենք՝ երեկ մեծ շուքով մեկնարկած հանրահավաքը, որ սպառնում էր վճռական դառնալ, ավարտվեց դժգոհությամբ: Քաղաքացիներին հռետորները ստիպողաբար տուն ուղարկեցին:
Համակարգող խորհրդի անդամներից է «Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի» անդամ Արմեն Մարտիրոսյանը: Վերջինիս ArmLur.am-ը հարց ուղղեց, թե ինչու վճառական պահին մենակ թողեցին մարդկանց և հորդորեցին տուն գնալ. «Այս պահին ոչ մի հարցի չեմ պատասխանելու, գիշերը կլինենք Խորենացու փողոցում, կասենք»,- ասաց մեր զրուցակիցը:
Մեր համառ հարցադրումներին Մարտիրոսյանը կարճ պատասխանեց. «Թող ասեն, թող ասեն: Իրիկունը ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ»: