ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոնյակի հանդեպ թուլություն ունեն ոչ միայն ՀՀ նախագահի նստավայրում, այլեւ ՀՀ Ազգային ժողովում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ-ն այս տարվա հոկտեմբերին գնել է մոտ 1 մլն դրամի, իսկ ավելի կոնկրետ` 966 հազար 600 դրամի կոնյակ: «Պեռնո Ռիկար» ՍՊԸ-ից ԱԺ-ն գնել է 12 հատ 6 տարեկան «Անի», 12 հատ 10 տարեկան «Աղթամար» եւ 18 հատ 20 տարեկան «Նաիրի» կոնյակ: Թեեւ, եթե հաշվի առնենք, թե խորհրդարանում ամեն ամիս քանի պատվիրակություն են ընդունում, եւ նրանցից քանիսին են կա՛մ հյուրասիրում, կա՛մ որպես հուշանվեր կոնյակ նվիրում, սա այնքան էլ սարսափելի թիվ չէ: Սակայն փաստը մնում է փաստ, որ երկրի ներկայիս սոցիալ-տնտեսական ծանր վիճակում պետական կառույցները միլիոններ են շռայլում կոնյակի վրա:




Լրահոս