Արդեն հայտնել էինք, որ իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել: Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ:
Բժշկական համալսարանում այս պահին հավաքվել են բժիշկները և քննարկելու են վեոնշյալ իրավիճակից դուրս գալու տարբերակներ: ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը ArmLur.amի հետ զրույցում Արա Ասոյանը նույնպես դատապարտեց ստեղծված իրավիճակև և ասաց, որ գլխավոր վարակաբանը պատրաստ է պատանդ հանձնվել գործընկերների փոխարեն:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: