Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Մեր նախագծի հաջորդ հերոսը ծանրորդ Գոռ Մինասյանն է` Գյումրու ևս մեկ ներկայացուցիչ: Նա ծնվել է 1994 թվականին: Գոռը ծանրամարտի` Հայաստանի հավաքականի ամենակենսուրախ մարզիկներից է և Գյումրեցուն բնորոշ հումորի զգացում ունի՝ սուր և դիպուկ: Հայաստանի հավաքականի գերծանր քաշային ծանրորդն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է: Պատանեկան Օլիմպիական խաղերի և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Մինասյանը հայկական ծանրամարտի ամենահեռանկարային մարզիկներից է:
–Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
-Ոչ, չունեմ նման բաներ:
–Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:
Ուժ, եռանդ և հաղթանակ:
–Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
-Ծնողներիս:
–Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Թիմակիցներիս հետ:
–Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:
-Հաղթանակով:
Ծանրորդներ` Ռուբեն Ալեքսանյան
Լողորդներ՝ Վահան Մխիթարյան
Ձյուդոյիստ`Հովհաննես Դավթյան
Աթլետներ՝ Գոռ Ներկարարյան
Մարմնամարզիկներ՝ Հուրի Գեբեշյան
Ըմբիշներ՝ Լևան Բերիանիձե
Հրաձիգ՝ Հրաչ Բաբայան
Բռնցքամարտիկներ՝ Հովհաննես Բաչկով
Պաշտոնական գործընկեր՝ Ucom
ՀԱՕԿ լրատվության բաժին