Հովհաննես Հարությունյանի պաշտպանը վաղը կհանդիպի նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպանները երեքն են լինելու`  Հայարփի Սարգսյանը, Արա Ղարագյոզյանը և Արայիկ Պապիկյանը: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց փաստաբան Հայարփի Սարգսյանը:

Նա նշեց, որ այսօր ինքը և Արայիկ Պապիկյանն արդեն իսկ ներգրավել են որպես նույն խմբավորման անդամ Աշոտ Պետրոսյանի պաշտպաններ, իսկ վաղն էլ կներգրավեն որպես Հովհաննեսի պաշտպան: Հայարփի Սարգսյանը հայտնեց, որ իրեն որպես պաշտպան ներգրավել առաջարկել է հարազատներից մեկը:




Լրահոս