ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե հողի հարկն ի՞նչ դրույքաչափերով է հաշվարկվում եւ ո՞ր պահից է գանձվում:

Ռիտա Նավասարդյան (52 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Գյուղատնտեսական նշանակության հողերի (ներառյալ բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված, տնամերձ եւ այգեգործական հողամասերի) համար հողի հարկի դրույքաչափը սահմանվել է դրանց զուտ եկամտի 15 տոկոսի չափով: Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հողի հարկի դրույքաչափերը սահմանվել են բնակավայրի ներսում դրանց կադաստրային արժեքի 1 տոկոսի, իսկ բնակավայրից դուրս` 0.5 տոկոսի չափերով:
Հողի հարկը հաշվարկվում է հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության, անհատույց մշտական օգտագործման իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2012թ. ապրիլի 10-ին ընդունված օրենքի համաձայն, հողի հարկի վճարման գծով հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը կատարելուց հետո անցել է տասը տարի: Մինչդեռ քիչ չեն այնպիսի դեպքերը, երբ տասնյակ տարիների վաղեմություն ունեցող հողի հարկի հետ կապված հարցերը նոր են «գլուխ» բարձրացնում:




Լրահոս