РИА Новости-ի ռուսական գործակալությունը` հղում անելով Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությանը, հայտնում է, որ Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը տեղեկություններ է պարզում Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների կողմից ՌԴ քաղաքացու ձերբակալության մասին:
Հաղորդագրությունում նշվում է, որ հունիսի 23-ին դեսպանատունը Ադրբեջանի ԱԳՆ-ից նոտա է ստացել, որտեղ հաղորդվում է հունիսի 9-ին անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից Ռուսաստանի քաղաքացի Մ.Վ. Ուելդանովին ձերբակալելու մասին: Նա կասկածվում է անօրինական ճանապարհով ու վաճառքի մտադրությամբ մեծ քանակությամբ թմրանյութ ձեռք բերելու կամ պահելու համար։
«Մի քանի օր անց դեսպանատուն է դիմել քաղաքացուհի Մ.Վ. Միրզոյանը, որը հայտարարել է, որ ձերբակալվածը նրա եղբայրն է, ու նրա իրական ազգանունը Գալուստյան է, և նա չի ձերբակալվել թմրանյութերի անօրինական շրջանառության համար, այլ լրտեսության մեջ կասկածանքով»,- ընդգծվում է հաղորդագրությունում:
«Դեսպանատունն անմիջապես աշխատանքային կարգով դիմել է Ադրբեջանի իրավասու մարմիններ՝ խնդրելով համապատասխան պարզաբանումներ տրամադրել և թույլ տալ, որ հյուպատոսական բաժնի աշխատակիցներն այցելելեն Ռուսաստանի քաղաքացուն»,- ասված է հաղորդագրությունում: