Այսօր ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՊՊԾ գնդի տարածքում այժմ շտապօգնության չորս աշխատակից պատանդի կարգավիճակում է գտնվում:
Ավելի ուշ «Սասնա ծռեր» խմբավորման ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածվեց, որում նշվում է, որ շտապօգնության աշխատակիցների փոխարեն ապստամբները պահանջում են, որ իրենց մոտ գա ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
ArmLur.am-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այս պահին ՊՊԾ գնդի մոտակայքում է, փորձում է ներս մտնել, սակայն իրավապահները կտրուկ արգելել են նախարարին անգամ մեկ քայլ առաջ գնալ:
Մեր այս տեղեկությունը հաստատեցին նաև ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Ըստ ամենայնի, բժկական համայնքում դժգոհությունը սպասվածից ավելի մեծ է և ցասումը զսպելու համար, ՀՀ առողջապահության նախարարը փորձում է իր կյանքը վտանգելով, անգամ պատանդ ընկնելու գնով փրկել բժիշկներին: Տեսնենք ինչ կստացվի: Հիշեցնենք, որ այսօր բժշկական համալսարանում բժիշկները շտապ խորհրդակցություն էին հրավիրվել:
Այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ: