ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ մի փոքր մանրամասնել՝ գործո՞ւմ են որեւէ առանձնահատկություններ զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց, փրկարար ծառայության ծառայողների համար: Եթե այո, ապա որո՞նք են դրանք:

Գեղամ Մկրտումյան (32 տարեկան, ծառայող)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաեւ փրկարար ծառայության ծառայողների սոցիալական փաթեթի սահմանաչափը ամսական գումար է, որը մեկ շահառուի հաշվով տարեկան կտրվածքով կազմում է 80 հազար դրամ: Նշված անձանց վրա չի տարածվում պարտադիր պայման հանդիսացող ծառայությունը: Նշված անձանց հաշվով ընթացիկ բյուջետային տարվա համար նախատեսված սոցիալական փաթեթի շրջանակներում առողջության ապահովագրության բազային փաթեթի 52 հազար դրամ ապահովագրավճարի չափով գումարները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց, նրանց անմիջական ընտանիքի անդամների, ինչպես նաեւ փրկարար ծառայության ծառայողների եւ նրանց անմիջական ընտանիքի անդամների համար բժշկական օգնության եւ սպասարկման ֆինանսավորում իրականացնելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների
նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անշուշտ, ցանկալի է, որ այդ փաթեթը հասանելի լինի ոչ միայն պետական կառույցների աշխատողներին, այլեւ բոլոր քաղաքացիներին: Նշենք, որ այս տարի փաթեթից օգտվողների թիվը ընդլայնվել է 30.000-ով եւ ներկայումս կազմում է 150.000 անձ: Հավելենք, որ սոցիալական փաթեթի շրջանակներում արդեն իսկ կատարվել է 260 վիրահատություն:




Լրահոս