ՈՐՏԵՂ ՇՈՈՒ, ԱՅՆՏԵՂ ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ եւ Ռիտա Սարգսյանները երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել «Երեւան շոու-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Ս. Սարգսյանը մասնակցել է նաեւ մեկ այլ միջոցառման` «Մոսկվա» կինոթատրոնում «Երիտասարդների ներուժը» խորագրով ամերիկյան վավերագրական ֆիլմերի կինոփառատոնի բացմանը: Եթե այսպիսի աշխատանքային առօրյա ունենար զարգացած որեւէ երկրի նախագահ, տարակուսելի ոչինչ չէր լինի, բայց որ նման ակտիվ «գլամուրային» կյանքով է ապրում մի երկրի նախագահ, որտեղ աղքատությունը 35 տոկոս է, իսկ արտագաղթի ծավալները նրա իշխանության օրոք օր օրի աճում են (միայն 2013թ. ընթացքում արդեն 123 հազար 303 մարդ արտագաղթել է), առնվազն տարօրինակ է: Եվ նրա այս իմիջիայլոց պահվածքը ցույց է տալիս, որ գործող իշխանությունները վաղուց կորցրել են ադեկվատությունը եւ չեն գիտակցում մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լրջությունը: Նրանց համար կարեւորը շոուն է, ցուցահանդեսն ու փառատոնը: Իսկ ժողովուրդն ապրում է միայն Աստծո հույսով:




Լրահոս