Քիչ առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանդես է գալու Ազգային ժողովի արտահերթ նիստ հարավիրելու նախաձեռնությամբ:
«Առաջիկա ժամվա ընթացքում հանդես կգամ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ»,-նշել էր նա:
Այս առնչությամբ ArmLur.am–ը զրուցեց ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի հետ` հասկանալու համար հնարավո՞ր է առաջկայում ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրվի:
«Կանոնակարգ օրենքի համաձայն Ազգային ժողովի նախագահը հրավիրում է արտահերթ նիստ, եթե կա հանրապետության նախագահի, կառավարության կամ Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ի առաջարկը: Եթե այս երեքից որեւէ մեկը կա, ապա Ազգային ժողովի նախագահը հրավիրում է արտահերթ նիստ»,-մեր հարցադրմանն ի պատասխան ասաց Բաբայանը:
Նշենք, որ Հանրապետական կուսակցության պատգամավորների հետ կապվել մեզ չհաջողվեց: