Եթե խաղաղ հանգուցալուծման համար պետք է իմ այնտեղ գնալը՝ ես պատրաստ եմ. Թևան Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն ArmLur.am-ը հայտնել էր, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ բացի բժշկական խմբի հերթափոխ ապահովելուց, «Սասնա ծռերը» նաեւ պահանջում են, որ պատգամավորները գնան և հանդիպեն իրենց հետ և որ հնարավոր լինի կազմակերպել այդ հանդիպումը ՊՊԾ գնդի տարածքում:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց.
«Ես ուրախ կլինեի, եթե տեսնեի, որ այնտեղ կա հնարավորություն ուղիղ իրենց հետ կապվելու, հասկանալու: Եթե բոլոր կողմերի բանակցողները համարեն, որ այնտեղ գնալը դրական որևէ դերակատարություն կարող է ունենալ, ես պատրաստ են: Եվ դրա համար պետք է վստահ լինել, որ չենք վնասի բանակցային գործընթացին` հասկանալով, որ այսօրվա դրությամբ ահավոր լուրջ իրավիճակ է: Ցանկացած ասած բառ, ցանկացած ասած միտք, կարող է և բացասական և դերական դերակատարություն ունենալ, բայց ես չեմ կարող առաջնորդվել միգուցների դաշտում»:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ ավելի ճիշտ կլինի  ո՛չ հարցազրույց տալ, ո՛չ մամուլի ասուլիս: Եվ այդ վարքագծով չձևավորել իրավիճակ, որտեղ կխանգարեն գործընթացին: «Միակ ցանկությունս խաղաղ լուծումն է: Եթե բանակցողներին պետք է իմ այնտեղ գտնվելը՝ ես պատրաստ եմ»,- եզրափակեց պատգամավորը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս