ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓԱՌԱՏՈՆ
Հոկտեմբերի 29-ին մեկնարկելու է «Վերադարձ»-ի դասական երաժշտության 7-րդ փառատոնը: Մեկնարկը տրվելու է Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադիր, ականավոր երաժիշտ Զարեհ Սահակյանցի 80-ամյակին նվիրված համերգով, որի ընթացքում ելույթ են ունենալու Դավիթ Հարությունյանը (ջութակ, Ֆրանսիա), Տոմոկո Ակասական (ալտ, Ճապոնիա), Միքայել Հախնազարյանը (թավջութակ, Գերմանիա), Մերի Մովսիսյանը (սոպրանո), ինչպես նաեւ Հայաստանի պետական կամերային նվագախումբը գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Ծրագրում ընդգրկված են Զ. Սահակյանցի փոխադրումները ձայնի եւ կամերային նվագախմբի համար, Վ. Ա. Մոցարտի, Տ. Վիտալիի, Մ. Ռավելի, Է. Բլոխի, Կ. Ատտերբերի ստեղծագործությունները: Փառատոնը հանդիսատեսին կներկայանա 6 համերգից բաղկացած համերգաշարով եւ իր աշխատանքը կեզրափակի նոյեմբերի 20-ին: Համերգների ընթացքում ելույթ են ունենալու նաեւ դաշնակահար Սոֆյա Մելիքյանը (ԱՄՆ), սոպրանո Կարինե Մկրտչյանը (Շվեյցարիա), դաշնակահար Վահագն Պապյանը (Իսրայել) եւ այլ անվանի երաժիշտներ: Փառատոնի կազմակերպիչն է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը:

«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԸ»
ԱՄՆ դեսպանատունը «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 15-ը կիրականացնի «Երիտասարդների ներուժը» ծրագիրը, որի ներքո նախատեսվում է ամերիկյան ֆիլմերի ցուցաշար, շարադրությունների մրցույթ, շախմատի մրցամարտ Հայաստանի շախմատի վարպետների հետ եւ ֆիլմերի պատրաստման վարպետության դասեր երիտասարդների համար:
Ֆիլմերի ցուցաշարի բացումը կկատարվի «Բրուքլինյան ամրոց» ֆիլմի ցուցադրմամբ: Այն  պատմում է շախմատային թիմի 5 անդամների մասին: Նրանք սովորում են քաղաքային դպրոցում, որի սաները հիմնականում աղքատ ընտանիքների երեխաներ են: Ֆիլմը կցուցադրվի Հայաստանի երեք խոշոր քաղաքներում՝ Երեւան, Գյումրի եւ Վանաձոր: Մնացած 23 ֆիլմերը կներկայացվեն «ԹՈՒՄՈ» կենտրոնում…




Լրահոս