Թուրքական Հաքքարի նահանգում զինված հարձակում է իրագործվել ոստիկանական բաժանմունքի վրա, փոխանցում է СNN Turk հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ հարձակման արդյունքում 2 մարդ է զոհվել, ևս 11-ը վիրավոր է:
СNN Turk-ը հայտնում է նաև, որ ևս մեկ հարձակում է իրագործվել Սիիրթ նահանգում, որի արդյունքում 3 մարդ է զոհվել:
Ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK):