ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացած նախագահական խայտառակ ընտրություններից հետո Ֆրանսիայի դիտորդական խմբի անդամները հիացական գնահատական էին տվել: Ավելին, դիտորդներից մեկն ասել էր, թե Ֆրանսիան պետք է սովորի Ադրբեջանից՝ ինչպես անցկացնել ժողովրդավարական ընտրություններ: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյից պարզել՝ արդյոք ինքը վիրավորված չէ այդ համեմատությունից՝ հաշվի առնելով ամենատարբեր իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականներն Ադրբեջանի ավտորիտար համակարգի մասին: «Ես Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն եմ, այլ ոչ թե Ադրբեջանի: Ի՞նչ ասեմ, կա հատկանշական ուղղվածություն, որով կանոնակարգվում է դեսպանների աշխատանքը: Ես Հայաստանում եմ Ֆրանսիայի դեսպանը: Գիտեմ, որ պետք է հիասթափվեք, բայց ես այն երկրի հետ կապ չունեմ»,-ասաց Ա. Ռենոն:




Լրահոս