ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը 2012թ. հոկտեմբերի 25-ի կառավարության նիստում հայտարարել էր, թե Հայաստանը Dooing business-ի վարկանշային սանդղակում, որը վերաբերում է գործարարությամբ զբաղվելու դյուրինությանը, առաջընթաց է գրանցել ու հայտնվել 32-րդ տեղում. «Հայաստանը հաջորդ տարի ի վիճակի է Dooing business-ի վարկանշային սանդղակում հայտնվել առաջին քսանյակում, նույնիսկ` տասնյակում»: Եվ ահա ընդամենը երեկ հրապարակված Dooing business-ի սանդղակում Հայաստանը կրկին ետընթաց է գրանցել` հայտնվելով 37-րդ տեղում: Ընդ որում, Dooing business-ի 10 բաղադրիչներից Հայաստանն առաջընթաց է գրանցել միայն 2-ում: Եվս մեկ կարեւոր հանգամանք. դեռեւս 2010թ. նոյեմբերին Տ. Սարգսյանը հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանի 2008թ. նախընտրական ծրագրի կարեւոր կետերից մեկը Dooing business-ի ցուցանիշով աշխարհի պետությունների առաջին տասնյակում տեղ գրավելն է: Հիմա, սակայն, հազիվ երրորդ տասնյակում ենք:




Լրահոս