
Ֆրանսիայի հրապարակը փակելուց և երթևեկությունը կաթվածահար անելուց հետո ցուցարարները վերադարձավ Ազատության հրապարակ, որտեղ Արմեն Մարտիրոսյանը հավաքվածներին տուն ուղարկեց և տեղեկացրեց, որ վաղը ժամը 19:00-ից ևս հավաքվեն Ազատության հրապարակում:
Ըստ նրա՝ իրենք նախատեսել էին փողոցներ փակել և ապա երթով գնալ դեպի Խորենացի փողոց, սակայն չստացվեց՝ առաջին հերթին եղանակի պատճառով:
«Հիվանդանալու ենք, չենք կարողանալու վաղը, մյուս օրը գործ անենք, մենք ամենօրյա մեր զորակցությունը տղերքին պետք է տանենք, և այնպես չլինի այսօր տանենք, մի շաբաթ չտանենք: Որոշումը դժվար է, բայց պատճառն այն է, որ ընդհատում չլինի, մեզ ներող կլինեն տղերքը, բայց այսօր տուն գնանք, որ պայքարը չընդհատվի»,-ասաց նա: