Ինչում է մեղադրում Գառնիկ Իսագուլյանն Ալեք Ենիգոմշյանին ու «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես պետք է խոստովանեմ, որ իշխանությունները սկզբնական փուլում ամեն ինչ արել են, որպեսզի հարցը խաղաղ լուծվի: Այսօր լրագրողների հետ հանդիման ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Իսագուլյանը նշեց, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները դեմ են եղել, որպեսզի բանակցություններին մասնակցեն չորս անձով. «Տղաների թույլ են տվել, որ բանակցություններին մասնակցեն Վիտալի Բալասանյանն ու Աշոտ Մինասյանը: Նրանց կողմից բանակցություններն անցնում էին հրաշալի»:

Նա նաև ասաց, որ խմբավորման անդամները խախտել են մի շարք պայմանավորվածությունները` նրանք չպետք է թույլ տային բոլոր ասուլիսին ներկա գտնվել բոլոր լրատվամիջոցներին, չպետք է ներկայանային զենքերով, չպետք է թույլ տային լրագրողներին անցնել հսկվող տարածք: Իսագուլյանը նաև հայտարարեց, որ  խմբավորման անդամները ահաբեկիչներ են:

Մարնրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս