
Նոյեմբերի 3-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Արամուս գյուղից բաժին են հրավիրել 1986 թ. ծնված Արամ Ղ.-ին` “Ֆորդ Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենայով` բեռնված փայտով` առանց համապատասխան փաստաթղթերի: Արամ Ղ.-ն նշել է, որ փայտը վաճառելու նպատակով ապօրինի կտրել է Տավուշի մարզի Գոշ գյուղից դեպի Ճամբարակ քաղաք ճանապարհի անտառից: Կատարվում է հետաքննություն: