
Հանրապետության տարածքում նոյեմբերի 5-9-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից: Քամին հարավ-արևելյան` 3-8 մ/վրկ, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ին ցերեկը կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 4-5 աստիճանով: Երևանում նոյեմբերի 5-9-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: