Արդեն հայտնել ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը որոշել է չգրանցել «Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ)» կուսակցությունը:
Այս առնչությամբ և հետագա քայլերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է կուսակցության մամուլի խոսնակ Արմենուհի Վարդանյանի հետ:
«Անկախ որոշումից` մեր թիմը շարունակելու է իր քաղաքականությունն իրականացնել իր նախանշված նպատակները կյանքի կոչելու համար: Մենք միանշանակ մասնակցելու ենք առաջիկա ՏԻՄ ընտրություններին. ինչ ֆորմատով` առաջիկայում կորոշենք»,- նշեց նա:
Արմենուհու փոխանցմամբ` կուսակցություն ստեղծելուց առաջ իրենք արդեն քննարկել էին բոլոր հնարավոր հետևանքներն ու զարգացումները: «Մենք հաշվի էինք առել բոլոր ռիսկերը և մտածել էինք մեր հետագա քայլերի մասին: Այնպես որ միանշանակ շարունակելու ենք մեր քաղաքական գործունեությունը, թե ինչպես և ինչ ֆորմատով, դա հետագայում կհայտարարենք»,- հավելեց նա: