ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես օրերս տեղեկացրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսել է օգտվել չարտերային չվերթերից, ինչը բավական թանկ է նստում մեզ վրա: Եվ ահա, երեկ մեզ հաջողվել է պարզել, որ Տ. Սարգսյանի՝ Մոսկվա այցի համար հատուկ չվերթ կազմակերպելու նպատակով ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 21 մլն, իսկ Բրյուսել այցի համար` ավելի քան 37.5 մլն դրամ: Այլ կերպ ասած՝ Տ. Սարգսյանի՝ մեկ ամսվա մեջ երկու այցերը, ըստ «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի, ՀՀ քաղաքացիներիս համար արժեցել են ավելի քան 58,5 մլն դրամ կամ մոտ 130 հազար ԱՄՆ դոլար: Տեղեկացնենք, որ երկու չվերթերն էլ իրականացրել է նորաբաց «Էյր Արմենիա» ավիաընկերությունը: Ու եթե այսպես շարունակվի, ապա միայն Տ. Սարգսյանի նմանօրինակ չվերթերը կարող են ուղղակի դատարկել պետական առանց այդ էլ սուղ բյուջեն: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Գուսանագյուղի արտաքին գազատարի կառուցման համար պետբյուջեից ծախսվել է մոտ 8 մլն դրամ:




Լրահոս