Կենտրոն Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց կալանավորել «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, Ալեք Ենիգոմշյանին: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
Այս առնչությամբ Բաղդասարյանը նաև հայտնում է. «Դատավարությունն առանձնահատուկ էր նաև դատավոր Մ.Մակյանի վարկագծով, տպավորությունս այն էր, որ Ալեք Ենիգոմշյանը հանցագործություն է կատարել իր դեմ և դատավորը պատեհ պահ է գտել իրեն պատժելու: Մակյանի պատկերացումը. «Կանգնեք ես Ձեզ ասում եմ», «Կնստեք, երբ ես եմ Ձեզ ասում» (ցավոք դատավորի տոնը չեմ կարում արտահայտել) հաշվանդամություն ունեցող մարդու նկատմամբ բացարձակապես չէր տեղավորվում անաչառ դատավորի կերպարի մեջ»:
Ըստ ԱԱԾ-ի՝ նա բերման է ենթարկվել կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքերը և շինությունները զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ու կասկածվում է օժանդակելու մեջ։