Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, նոյեմբերի 4-ին, Երեւանի Րաֆֆիի փողոցի թիվ 29 հասցեում գտնվող գրասենյակային տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 60-ամյա Յուրիկ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ նոյեմբերի 2-ի գիշերը, մուտքի դռան ապակին կոտրելով, նշված տարածքից գողացել է վարսավիրական գործիքներ եւ կահույք, որոնք հետագայում վաճառել է պատահական անձանց: Հանգամանքները եւ վնասի չափը պարզվում են: Կատարվում է հետաքննություն: