Հայաստանի տարածքում նոր արագաչափեր կտեղադրվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս տարվա նոյեմբերի 12-ից Հայաստանի տարածքում նոր արագաչափ սարքեր են տեղադրվելու: Մասնավորապես, դրանք գործարկվելու են հետեւյալ վայրերում՝
1. Մ-1 “Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման” միջպետական նշանակության ավտոճանապարհի 130-րդ կմ (Մայիսյան գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. Մ-1 “Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման” միջպետական նշանակության ավտոճանապարհի 132-րդ կմ (Քեթի գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
3. Մ-1 “Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման” միջպետական նշանակության ավտոճանապարհի 139-րդ կմ (Մարմաշեն գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
4. Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Թբիլիսյան խճուղի` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
5. Հ-4 “Երեւան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ-3” հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19.1 կմ (Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Երեւանյան խճուղի)՝ 2 արագաչափ, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:




Լրահոս