Նյու Յորքում կայացած Christie՚s աճուրդում 25 մլն դոլարով վաճառվել է Պաբլո Պիկասոյի “Կլոդ եւ Պալոմա” կտավը, որը ստեղծվել է 1950-ին: Այն վաճառվել է իր նախնական արժեքից կրկնակի թանկ գնով. նախատեսված էր այն վաճառել 12 մլն դոլարով: Կտավում պատկերված են նկարչի երեխաները՝ երեք տարեկան Կլոդը եւ երկու ամսական Պալոման: Նրանց մայրը նկարչուհի եւ գրող Ֆրանսուա Ժիլոն է: Աճուրդում վաճառքի են հանվել նաեւ Պիկասոյի 30 այլ աշխատանքներ, Վասիլի Կանդինսկու, Ալբերտո Ջակոմետիի, Ժոան Միրոյի, Էդվարդ Հոփերի եւ այլ վարպետների աշխատանքներ: Ընդհանուր առմամբ, ներկայացվել է ավելի քան 150 նմուշ մոտ 170 մլն դոլար արժողությամբ:
Պիկասոյի կտավը վաճառվել է 25 մլն դոլարով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ