ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը հայտարարություն է տարածվել, որում ավսում է.
Հայրենակիցներ.1998թ,2003թ,2008թ ՀՀ նախագահական ընտրակեղծումներն ամրագրելու,հանրության արդարացի բողոքները ճնշելու,Արցախի իշխանությունների կողմից ՀՀ իշխանություններին ավելորդ և հանցավոր աջակցելու նպատակով իբր թե գաղտնի,բայց այսպես կոչված ազատամարտիկներից, բաղկացած ջոկատներ են կազմակերպել ու տարել մայրաքաղաք Երևան: Սա գաղտնիք չէ,այլ արդեն իսկ անցյալի ողբերգական ու դառը ճշմարտություն: Վերջին օրերիս Արցախի ազատամարտի միությունը տվեց իր հերթական, հակապետական, ամոթալի, սակայն հօգուտ հայաստանյան անճարունակ իշխանության հայտարարությունը:
Արցախի Ազգային Ժողովի գրեթե բոլոր խմբակցությունները հետևեցին վերոնշյալ միությանը: Հայենակիցներ.այս օրերին,երբ սեղանի վրա է դրված տարածքների զիջման հարցը,արցախահայության անվտանգության հարցը,ինչպես նաև առկա փաստ է Հայաստանում բնակչության ծանր սոցիալական վիճակը,իրավունքի,օրենքի ու սահմանադրության կոպիտ ոտնահարումը,ապա մեր ազգի լավագույն տղաները դիմելով ծայրահեղ քայլի,սակայն արդարացիորեն ապստամբել են:Նրանց միացել է ողջ հայ ժողովրդի ողջամիտ,մտահօգ,արժանի մարդիք:Ցավոք իշխանությունը շարունակում է պատվանդանից չիջնել, ականջալուր չլինել, չերկխոսել ժողովրդի հետ:
Փոխարեն որոշել է հատուկ պատժել ժողովրդին,ժողովրդի զավակներով,որպեսզի խարխլի մեր համար այնքան թանկ ազգային – հասարակական համերաշխությունը: Ուստի պահանջում ենք Արցախի նախագահ Բակո Սահակյանից կամ հետ վերադարձնել մեր զավակներին Երևանից Արցախ կամ անձամբ հերքել, մեզ հավաստիացնել դրա իրականության հետ չհամընկնելը: Հայրենակիցներ հայտնում ենք,որ ստեղծված ծանր ու պայթունավտանգ իրավիճակից ելնելով, մի քանի տասնյակ ու ողջախոհ արցախահայեր որոշել ու ստեղծել ենք ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ,որի նպատակն է համախմբել ողջ հայ ժողովրդին,այս վիճակից դուրս գալու,Ազատ Միասնական Հայաստան կերտելու: Խորհրդի նպատակն է միավորել բոլոր ազգային ու առողջ պետականամետ ուժերին, հանուն ՀԱՅԱՍՏԱՆԻ: Խորհուրդը բաց է բոլոր կուսակցականների, շարժման անդամների, մտահոգների և ընդհանրապես բոլորի համար: Մոտ օրերըս կլինենք Երևանում»: