
Ժամը 13:00-ին կլինի հանրային քննարկում, իսկ 19:00-ին հանրահավաք: Այս մասին ասվում է «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
«Մեր նպատակները՝ ազատ արձակել Սասնա Ծռերին, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, հասնել սերժի հեռացմանը և փլուզել ստեղծված հանցավոր բուրգը: Ոստիկանությունը ու ԱԱԾ պետական ահաբեկչական կազմակերպություններ են: Նույնիսկ Սերժիկը չօգտագործեց ահաբեկիչ բառը, բայց տղաների կողմից զենքը վայր դնելուց հետո՝ նրանք սկսեցին օգտագործել ահաբեկիչ բառը:
Սասնա Ծռերը ռազմագերիներ են և ազգի հերոսներ: Մենք շարունակում ենք պայքարը մինչև հաղթանակ: Խնդրում ենք առաջարկությունները գրել մեզ ու առավել ակտիվ ընդգրկվել խմբերի մեջ»,- ասված է հայտարարության մեջ: