ԷԼԻ ԳՆԴԱԿՈԾԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 30-ին՝ կեսօրից հետո, Ղազախի շրջանի հենակետերից ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերով գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ Բարեկամավան գյուղի պաշտպանական դիրքերը, նաեւ՝ գյուղը: Բարեկամավանցիները մեզ հայտնեցին, որ ադրբեջանական կրակից հրդեհվել է Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանին պատկանող անասնագոմը: Սահմանամերձ գյուղի բնակիչները, իրենց կյանքը վտանգելով, հանգցրել են անասնագոմի հրդեհը: Հոկտեմբերի 30-ին՝ կեսօրից հետո, գնդակոծվել են նաեւ Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, Դովեղ գյուղը, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը: Այդ պատճառով ժամը 15:15-ից մինչեւ ժամը 21-ը միջպետական ճանապարհը երթեւեկության համար փակ է եղել, երթեւեկությունը կատարվել է Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհով: Զարմանալի է, որ այդքանից հետո ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Հայաստանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է, թե սահմանագոտում լուրջ միջադեպեր չեն եղել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս